Դիզայներ Մերվե Քարամանը ֆրանսիական կոնյակ արտադրող Remy Martin ընկերության համար ստեղծել է անսովոր գավաթների շարք՝ մատանիներ՝ ըմպանակներով:
Seduction Series անվանումը կրող նախագիծը («Գայթակղության շարք») ոչ միայն գեղեցիկ է ու անսովոր, այլև նաև հարմար՝ կիրառության համար:
Բաժակները, որոնք կրում են կանացի ձեռքը, բավական նրբագեղ են: Բացի այդ՝ նման գավաթի դեպքում տեսականորեն հնարավոր չէ հարբել:
Մատանիների հավաքածուի հետ կա նաև կաշվե ապարանջան-պատյան, որում հնարավոր է պահել մինի-բաժակներ:
Այն հնարավոր է հագցնել ձեռքին կամ ազդրին: Seduction Series հավաքածուն արտադրվել է սահմանափակ քանակությամբ ու հազիվ թե զանգվածային արտադրություն ունենա:











































