Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով դատի հաջորդ 3 նիստերը կանցկացվեն մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է Detusche Welle-ը:
Դատավոր Մահմուդ էլ-Ռաշիդին այս որոշումն ընդունել է ազգային անվտանգության նկատառումներով: Ավելի վաղ դատական բոլոր լսումները մեկնաբանվում էին եգիպտական հեռուստաալիքներով:
Հաջորդ լսումները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին: Որպես վկաներ՝ կհարցաքննվեն Մուբարաքի ռեժիմի օրոք բարձրաստիճան անձինք՝ Եգիպտոսի նախկին վարչապետ Աթեֆ Էբեյդը, նախկին ՆԳ նախարար Գամալ էդ-Դինը և ռազմական խորհրդի նախկին անդամ Հասան Ար-Ռուվայնին:









































