Իսպանիայի հյուսիսարևմտյան Պոնտևերդե քաղաքի մերձակայքում ոստիկանությունը ձերբակալել է աշխարհում ամենախոշոր բայքերական կազմակերպության՝ «Դժոխքի հրեշտակներ»-ի 4 անդամի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նրանց մեղադրում են 500 կգ կոկաինի մաքսանենգության մեջ, որը պատրաստվում էին վաճառել Իսպանիայում:
Ձերբակալվածները բոլորը Կանադայի քաղաքացիներ են: Նրանցից մեկն Իսպանիա թմրանյութը բերել էր Կոլումբիայից:










































