Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչը հերքել է ընդդիմության ղեկավար Սելիմ Իդրիսի հայտարարությունն այն մասին, որ նախագահ Բաշար Ասադի կարգադրությամբ քիմիական զենքը երկրից տանում են Լիբանան և Իրաք: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Դա սուտ է՝ զուրկ ցանկացած հիմնավորումից»,- ասել է նա:
Դամասկոսը Սիրիայի վերաբերյալ գործողությունների նախագիծը, որի մասին պայմանավորվել են ԱՄՆ-ը և Ռուսաստանը, անվանել է հակամարտության քաղաքական ճանապարհով լուծման կողմնակիցների հաղթանակ:









































