«Շնորհակալ եմ իմ հարազատ Հանրապետական կուսակցությանը , իմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին այս բարձր պաշտոնում ինձ երրրոդ անգամ առաջադրելու համար», – Ազգային ժողովում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը, ով այսօր ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ:
Շարմազանովը շնորհակալություն հայտնեց նաև իր օգտին քվեարկած ու չքվեարկած բոլոր պատգամավորներին։
«Հուսով եմ, որ մենք առաջիկա հինգ տարիների ընթացքում կաշխատենք այնպես, որ որևէ պատգամավոր, ով կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, չի փոխի իր կարծիքը, իսկ նրանք, ովքեր որ գտել են՝ քաղաքական կամ ոչ քաղաքական պատճառներով, որ ես արժանի չեմ այս պաշտոնին, նրանք էլ կգտնեն, որ հինգ տարի անց մենք միասին ավելի լավ աշխատեցինք մեր պետության համար, լուծեցինք բազում խնդիրներ», – ասաց Է. Շարմազանովը։
Շնորհակալական ելույթով հանդես եկան նաև մյուս երկու ԱԺ նորընտիր փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյան:










































