Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների համատեքստում երևանյան փողոցներում տեղադրվել են ծաղկային նոր կոմպոզիցիաներ: Դիզայներական գեղեցիկ լուծումներով ու բնական ծաղիկներով հագեցած կոմպոզիցիաները տեղ են գտել քաղաքի մարդաշատ վայրերում, հետիոտնային անցումներում ու ճեմուղիներում:
Տարվա ընթացքում ծաղկամաններում եղած սեզոնային բնական ծաղիկները պարբերաբար կթարմացվեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:












































