Սենատոր Ջոն Մաքքեյնը համարում է, որ ամերիկյան ԶԼՄ-ները իր հանդեպ ավելի բացասաբար էին տրամադրված, քան այժմ՝ Դոնալդ Թրամփի հանդեպ: Այդ մասին հանրապետական Մաքքեյնը հայտարարել է MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Որպեսզի հայտնի լինի ձեզ, իմ հանդեպ ավելի վատ էին տրամադրված, քան այժմ Թրամփի հանդեպ»,- ասել է նա Morning Joe հաղորդման եթերում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատմության մեջ ոչ մի քաղաքական գործչի այնքան վատ չեն վերաբերվել, որքան իրեն:










































