Իրանի համալսարաններում կրթություն ստացողների մեծամասնությունը հաշվապահական հաշվառում է ուսումնասիրում (230 հազար): Այս մասին շաբաթ օրը ասել է Իրանի գիտության և կրթության նախարարության մոնիթրինգի և գնահատման կենտրոնի տնօրեն Ռզա Ամերին, տեղեկացնում է MEHR գործակալությունը:
Ամերին նշել է նաև, որ շատ ուսանողներ իրավաբանական և համակարգչային ինժեներություն են ուսումնասիրում:
Ընթացիկ տարում Իրանի համալսարաններ են ընդունվել 4400 ուսանողներ, որոնք սովորում են 2500 բուհերում:
Ամերիի խոսքերով՝ բուհեր ընդունվածների մեծամասնությունը սովորում է Թեհրանում, Սպահանում և Խորասան Ռեզավի նահանգում:
Ամերին նշել է, որ ամենաքիչ ուսանողներ կան Հյուսիսային Խորասան նահանգում: