Անկարան Վաշինգտոնին կոչ է անում փոխել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերկին: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մավլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը ակնհայտ աջակցություն է ցուցաբերում Քրդական աշխատավորական կուսակցությանը և սիրիացի քրդերին:
«Անհրաժեշտ է փոխել նրան այս պաշտոնում»,-նշել է Չավուշօղլուն:
NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը ամերիկացի գործընկերներից հավաստիացում է ստացել, որ ԱՄՆ-ի կողմից քրդերին տրամադրված զենքը չի օգտագործվի Անկարայի դեմ:











































