ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Ջոն Քելին խորհուրդ է տվել նախագահ Դոնալդ Թրամփին լրագրողների դեմ գործածել նվեր ստացած սուրը։
Բարձրախոսով չասված, սակայն պարզ լսված նախարարի անհաջող կատակով կադրերը ցուցադրել է CNN հեռուստաալիքը։
Թրամփն ու Քելին ներկա են գտնվել ԱՄՆ Ծովային հետևակի ակադեմիայի ավարտական արարողությանը, որի ժամանակ ԱՄՆ նախագահին նվիրել են երկար սուր։
Քելին Թրամփն ասել է. «Սըր, օգտագործե՛ք այն մամուլի դեմ»։ Նախագահն ի պատասխան ծիծաղել է ու պատասխանել. «Այո, ճիշտ որ»։ Բարձրախոսներն այդուհանդերձ որսացել են այդ կարճ զրույցը։
Թրամփը բացասաբար է վերաբերվում ԶԼՄ-ների զգալի մասին և հաճախ մեղադրում լրագրողներին կանխակալության մեջ։











































