6-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն նախատեսում է կրճատել ԱԺ հանձնաժողովների թիվը: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Պարոն Մարուքյանն ասաց, թե հիմնավոր չեն լինի ՀՀԿ-ի այն պատճառաբանությունները, թե հանձնաժողովը գործ չի անում և այն պետք է օպտիմալացնել, հակառակը, ըստ Էդմոն Մարուքյանի`«ԱԺ նախագահը չի ստորագրում նախագծեր և գլխադասային հանձնաժողով չի նշանակում այդ հանձնաժողովն ու դրան պարապ է թողնում». «Բայց այդքանով հանդերձ՝ հանձնաժողովն աշխատել է, տիկին Վարդանյանը քրեակատարողական հիմնարկներ է այցելել, ՀԿ-ների մասին օրենքն ընդունվեց այդ հանձնաժողովում»:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ այս հանձնաժողովի փակումը չի տեղավորվում օպտիմալացման մասին հիմնավորումների մեջ. «Այդ հանձնաժողովը որևէ ծախսային բեռ չունի ԱԺ-ի վրա: Աբսուրդ է. խորհրդարանի պահակն էլ ունի պադավատ: Ասենք հանձնաժողովի նախագահը, որը նախարարին հավասար պաշտոն է, ինչո՞ւ, չպիտի ունենա մեքենա: Բայց մենք երբևէ որպես ընդդիմություն չենք էլ վիճարկել այդ հարցը: Ավելին, եթե նման փաստարկ բերվի, կարծում եմ, որ պետք է օպտիմալացվի ոչ թե ԱԺ-ն, այլ կառավարությունը: Խորհրդարանական կառավարման երկրի բեռը տեղափոխվում է կառավարությունից դեպի խորհրդարան, նաև նախագահականից դեպի խորհրդարան: Ուստի օպտիմալացումը խորհրդարանից դուրս պետք է արվի»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ընդգծեց. «Կառավարությունը արդյունավետ չի աշխատում, և պետք է օպտիմալացումը իրականացնել կառավարության կազմում… Ընդհանրապես ոստիկանությունը կարելի է փակել. ոստիկանությունը մարդու իրավունքների խախտման կառույց է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































