Թուրքական Haberpan կայքի փոխանցմամբ, Ստամբուլի 13-րդ ծանր հանցավորությունների դատարանում կայացել է «Էրգենեկոն 1»-ի 184-րդ դատալսումը։
Ժամանակին Cumhuriyet թերթի խմբագրատան վրա մոլոտովյան կոկտեյլներ նետելու պատճառով 24 հոգու հետ ձերբակալված, «Էրգենեկոն 1»-ի գործով կասկածյալ Իսմաիլ Յըլդըզը դատարանում ապշեցուցիչ հայտարարություն է արել։ Ըստ դրա՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի երկնաքերների վրա իրագործված հարձակման պլանը մշակվել է Ստամբուլի քաղաքապետարանում։
Յըլդըզը պատմել է, որ ժամանակին ինքը ղեկավարել է TULE հետախուզական կառույցը, որն էլ իրագործել է այդ հարձակումը։
Դատավորը, սակայն, լռեցրել է նրան՝ սպառնալով զրկել խոսելու իրավունքից։











































