Սիրիայի բանակային թիվ 450 էլիտար ստորաբաժանումը բաշխում է քիմիական զենքի պաշարները երկրի տարածքի 50 տարբեր օբյեկտներում: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ սիրիացի զինվորականների գործողությունները բարդացնում են Սիրիայի տարածքում հնարավոր թիրախային հարվածներ հասցնելու խնդիրը:
Նշվում է, որ քիմիական զենքի տեղափոխումը հարցեր է առաջացնում՝ կապված ռուսական առաջարկի իրագործման հետ:









































