ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր չիմանալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հաղորդած տեղեկության աղբյուրի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը՝ գրում է ria.ru-ն:
«Հնարավոր է՝ այսպիսով ես հայտարարություն եմ անում, սակայն նախագահը չգիտեր, թե որտեղից էին այդ տվյալները, նրան չեն տեղեկացրել տեղեկությունների աղբյուրի կամ հավաքագրման մեթոդի մասին»,- ասել է Մաքմասթերը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ:
Թրամփի խորհրդականը մի քանի անգամ նշել է, որ վարչախումբը համարում է, որ Թրամփի կողմից Լավրովին տրամադրված ողջ տեղեկությունը տեղին է և պատշաճ:











































