Սերբիայի եւ Չեռնոգորիայի միութենական պետության նախկին նախագահ Սվետոզար Մարովիչի նկատմամբ հետախուզում Է հայտարարված: Պոդգորիցիայում Ինտերպոլի ազգային բյուրոն մայիսի 16-ին դատարանի որոշմամբ նրա ձերբակալման միջազգային կալանագիր Է տվել, հաղորդում է TASS գործակալությունը:
Կալանագիրը տրվել Է այն բանի կապակցությամբ, որ Մարովիչը, որն ավելի վաղ դատապարտվել Էր 3 տարի և 9 ամսվա բանտարկության, չի ներկայացել պատիժը կրելու համար:
«Կալանագիրը տրված Է Մարովիչի հետախուզման և նրա կողմից կատարված հանցագործությունների համար (ծառայողական դիրքի չարաշահում) պատիժն ի կատար ածելու նպատակով»,-պորտալը մեջբերում Է Կոտորում Հիմնական դատարանի նախագահ Բրանկո Վուչկովիչի խոսքը:
Նշվում Է, որ ավելի վաղ պատիժը հետաձգվել Էր նախկին նախագահի առողջական վիճակի կապակցությամբ. վերջին տարիներին նա բուժվում Է Բելգրադում: Այժմ դատարանը համարում Է, որ Մարովիչն այն աստիճան հիվանդ չԷ, որ այսուհետև Էլ հետաձգվի բանտարկությունը:
Սվետոզար Մարովիչը Սերբիայի եւ Չեռնոգորիայի միութենական պետության նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2003 թվականին դրա կազմավորման պահից և մինչեւ մինչեւ 2006 թվականին դրա փլուզումը: Նա մեղադրվել Է Բուդվա տուրիստական քաղաքում շինարարական օբյեկտների հետ կապված մեքենայությունների մեջ, գործարքի մեջ Է մտել հետաքննության հետ՝ պարտավորվելով մուծել 1,1 մլն եվրո ու ևս 100 հազար եվրո նվիրաբերել բարեգործական նպատակով:








































