Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

ՀՔԾ-ն քննում է ստացված հաղորդումները, այդ թվում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի տեսանյութերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ լրատվամիջոցների  հրապարակումները, առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը, ինչպես նաև Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի շտաբում Զ. Փոստանջյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ ստացված նյութերի համաձայն` Գ. Ս.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ Զ. Փոստանջյանն առանց թույլտվության ներխուժել է Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ, վնասել այնտեղ գտնվող գույքը, քաշքշել աշխատակիցներին` խոչընդոտելով նրանց աշխատանքների իրականացմանը: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, ինչի կապակցությամբ նույնպես նախապատրաստվել են նյութեր:

Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նաև «armtimes.com» լրատվական կայքից արտատպված «Մարգարյանի շտաբում «ՀԺ»-ի լրագրողը բռնության է ենթարկվել» և «news.am» լրատվական կայքից արտատպված «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» հրապարակումները, ինչպես նաև նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն ու վերջինիս կողմից մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված` առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերը:

Հիշյալ հրապարակումների և փաստաթղթերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր և քննարկվում քրեական գործ հարուցելու հիմքերը: Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կհրապարակի ընտրախախտումներին առնչվող նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում