Ֆինանսական կայունության մեխանիզմը մինչև սեպտեմբերի վերջը Կիպրոսին կտրամադրի ֆինանսական օգնության երկրորդ մասը՝ 1,5 մլրդ եվրո:
Եվրոգոտու երկրները և ԱՄՀ-ն ընթացիկ տարվա գարնանը պայմանավորվել էին Կիպրոսին 10 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության հատկացման վերաբերյալ: Վարկատուների ներկայացուցիչները հուլիսի երկրորդ կեսին եղել էին Կիպրոսում՝ իրավիճակը գնահատելու համար:
Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը ուրբաթ կայացած նիստի ժամանակ քննարկել է Կիպրոսի հարցը և նշել երկրի տնտեսության վերականգնման հարցում առաջընթացի մասին:








































