ՌԴ արտգործնախարարությունը` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին «սև ցուցակ» գցելու Վրաստանի մտադրության կապակցությամբ, ռուսներին նախազգուշացրել է այդ երկիր այցելելու ռիսկերի մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ինչպես տեսնում ենք, պաշտոնական Թբիլիսին շարունակում է սիստեմատիկ սադրանքները, խափանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների առողջացման գործընթացը: Այդպիսի վարքագծի ռացիոնալ բացատրությունը դժվար է, քանի որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը Վրաստանի տնտեսությանը և քաղաքացիներին կբերի շոշափելի օգուտներ»,- ասված է արտգործնախարարության կայքում հրապարակված մեկնաբանությունում:
Այդ կապակցությամբ ՌԴ արտգործնախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին նախազգուշացրել է «Վրաստան այցելելու հետ կապված ռիսկերը մանրամասն ծանրութեթև անել»:











































