Ամերիկացի ճանապարհորդը, ով պատրաստվում էր փուչիկների «օգնությամբ» հատել Ատլանտյան օվկիանոսը, արտակարգ վայրէջք է կատարել Նյուֆաունդլենդում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ջոնաթան Թրափեի խոսքերով՝ թռիչքի ընթացքում ինքը խնդիրներ է ունեցել կառավարման հետ: Վայրէջքի ժամանակ Ջոնաթանը չի տուժել:
Հելիումով լցված փուչիկների օգնությամբ Թրափեն պատրաստվում էր հատել օվկիանոսը: Նա թռիչքը սկսել է Մեն նահանգի Կարիբու քաղաքից:









































