Սիրիական բանակի մարտիկները ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպից արևելք ընկած Էլ Ջարահ ռազմական օդանավակայանից, հաղորդում է TASS գործակալությունը:
Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին ավիաբազան, որը գտնվում Է Եփրատ գետի Ասադ ջրամբարի մերձակայքում, ազատագրվել Է կատաղի մարտերից հետո: կառավարական ուժերը ահաբեկիչներից ազատել են նաև հարևան մի քանի գյուղեր: Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում Է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա և մնում ԴԱԻՇ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մինչ այդ Սիրիայի դեմոկրատական միության ջոկատներն առաջ են շարժվում դեպի Ռաքքա նահանգային կենտրոն, որը ԻՊ-ի գլխավոր հենակետն Է Սիրիայում: Նրանք մայիսի 14-ին Ռաքքայից հյուսիս գրավել են երեք բնակավայր՝ Աթշանան, Էլ Մալյալին և Թել Մոազը՝ ոչնչացնելով ԴԱԻՇ-ի 20 զինյալների:








































