Հարվարդի իրավունքի հարցերով պրոֆեսոր և սահմանադրական իրավունքի փորձագետ Լորենս Թրայբը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենթի ենթարկվի։ «Նա հարգանք չի դրսևորել օրենքի գերակայության նկատմամբ։ Նա իրեն օրենքից վեր է դասում»,-ասել է նա ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ նախագահ Թրամփը հավատարմության երդում է պահանջել Հետաքննությունների դաշնային բյուրոի ղեկավար Ջեյսմ Կոմիից՝ որպես նախագահ երդմնակալելուց օրեր անց։
ABC News-ի աղբյուրները հայտնում են, որ Թրամփն այդ հարցը Կոմիին ուղղել է հունվարին կայացած ընթրիքի ժամանակ մի քանի անգամ։ Կոմին նման բան չի խոստացել նոր նախագահին՝ խոստանալով միայն ազնիվ լինել։






































