ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մոտ 200 անձիք ֆլեշմոբ են իրականացրել նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆի դաշտում՝ համապատասխանաբար դասավորվելով ու իրենց մարմիններով «գրելով» Resist! (Դիմադրի՛ր)։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Նշվում է, որ գոլֆի դաշտը գտնվում է Ռանչո-Պալոս-Վերդես քաղաքում։ Ակցիան տևել է մոտ 15 րոպե, իսկ դրա ավարտին ցուցարարները կատարել են God Bless America երգը։
Կազմակերպիչների խոսքով՝ այդպիսով իրենք ցանկացել են կոչ անել ԱՄՆ նախագահին հրապարակել եկամուտների մասին հարկային հայտարարագիրը։










































