ԿԸՀ-ն սկսել է հրապարակել Երևանի ավագանու ընտրությունների առաջին նախնական արդյունքները։ Քվեաթերթիկների ավելի քան 11 տոկոսի (62 ընտրատեղամաս) մշակումից հետո մեծ առավելությամբ առաջատար է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 69․19 տոկոսը (26900 ձայն). երկրորդ տեղում «Ելք» ընդդիմադիր դաշինքն է 22,74 տոկոսով (8842)։ «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը ստանում է ձայների 8,07%-ը (3137)։











































