Այման Ազ-Զավահիրին, որը ղեկավարում է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը, կոչ է արել մի շարք մանր ահաբեկչություններ իրականացնել, որոնք կթուլացնեն ամերիկյան տնտեսությունը, ինչպես նաև հույս է հայտնել, որ արդյունքում դա կարող է դառնալ ԱՄՆ-ին հզոր հարվածի վկայություն:
«Մենք պետք է ստիպենք արնահոսել ամերիկյան տնտեսությանը՝ դրդելով նրան ավելի շատ գումար ներդնել իր անվտանգության ուժեղացման հարցում»,- հայտարարել է Զավահիրին, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի հենց հաջորդ օրը համացանցում հայտնված ուղերձում նա հայտարարել է, որ «մեկ կամ մի քանի եղբայրների» կողմից կազմակերպված ահաբեկչությունը ի վիճակի է թուլացնել ԱՄՆ տնտեսությունը:










































