Անջելինա Ջոլին փնտրում է շատ նիհար տղամարդկանց: Սակայն պետք չէ շատ ուրախանալ. դերասանուհուն ուժեղ սեռի ներկայացուցիչները պետք են նրա ռեժիսորական նախագծի համար: Ջոլին պատրաստվում է Ավստրալիայում նկարահանել «Անկոտրում» (RAD) ֆիլմը, և քասթինգը հայտարարվել է հենց այնտեղ՝ հաղորդում է starslife.ru-ն:
Թեկնածուները պետք է պատրաստ լինեն փոխել իրենց սանրվածքը, իսկ դաջվածքներ ունեցող տղամարդիկ կարող են չգալ քասթինգի: Ջոլիի ֆիլմի համար պահանջվում են նաև 15-17 տարեկան ճապոնացիներ, որոնք կհամաձայնվեն խաղալ համակենտրոնացման ճամբարի հսկիչների դերը:
Հիշեցնենք, որ ֆիլմի գործողությունները ծավալվելու են Երկրորդ աշխարհամարտի տարիներին, այն ամերիկացի օդաչուի մասին է:
Միևնույն ժամանակ Ավստրալիայի զբոսաշրջային գործակալությունները շնորհակալություն են հայտնում Ջոլիին, որ նա դարձել է իրենց պաշտոնական դեսպանը: Լրագրողները մի քանի անգամ նկատել են նրան Դիսնեյի տեսարժան վայրեր այցելելիս, ինչը շատ է ուրախացնում գրասենյակներին:
















































