Լեգենդար The Beatles խմբի նախկինում չթողարկված կատարումների ալբոմը, որում կա նաև ստուդիայի զրույցների ձայնագրություններ, կթողարկվի նոյեմբերին: Այս մասին հայտնում է BBC-ն:
On Air-Live at the BBC Vol. 2 անվանումը կրող հավաքածուում կներառվի 63 ստեղծագործություն:
Լիվերպուլյան քառյակի երկրպագուները կարող են լսել նաև 37 կենդանի կատարումներ և ստուդիայի զրույցների 23 ձայնագրություններ:








































