Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ թեյը հանդիսանում է միջազգային կապերի իրական խորհրդանիշ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ Լագարդն այդ մասին հայտարարել է Պեկինում ընթացող «Մեկ գոտի-մեկ ուղի» ֆորումի ժամանակ։
«Ես կարծես թե գիտեմ «Մեկ գոտի-մեկ ուղի» չինական նախաձեռնության մասին։… Իհարկե, դուք բոլորդ մտածում եք մետաքսի մասին, սակայն ես մտածում եմ թեյի մասին։ Ինչու՞ թեյ։ Որտեղ էլ լինեք՝ Պեկինում, Մոսկվայում, Լոնդոնում, Նայրոբիում, թեկուզ Ջակարտայում կամ Մարաքեշում, ամենուր Ձեզ համար թեյ կլցնեն։ Թեյը բոլորի համար է։ Թեյն անհրաժեշտ է։ Թեյը մարդկանց միջև համագործակցության գործիք է։ Հարյուրամյակներ շարունակ թեյը միավորել է մշակույթներ, կապել տնտեսական ներդրումներ անող մարդկանց ,-նշել է ԱՄՀ ղեկավարը։











































