Իրանի ռազմածովային ուժերը կարող են պաշտպանել Պարսից ծոցի տարածքը որպես սեփական տարածքի մաս՝ հայտարարել է ռազմածովային նավատորմի լեյտենանտ-հրամանատար, ծովակալ Ղոլամ Ռեզա Խադեմ Բիղամը: Այս մասին տեղեկացնում է Tasnim գործակալությունը:
Նա նշել է, որ Իրանն ունի պաշտպանական ուժեղ համակարգ և մշակում է իրականացրել ռազմական բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ Պարսից ծոցում իր շահերի պաշտպանության համար:
Նա հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պետք է պաշտպանեն երկրի շահերը, այդ թվում նաև՝ միջազգային ջրերում:








































