Sunday, 05 07 2026
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել

«Կարուսելի» փորձ, դիտորդին արգելել են տեսանկարահանել մատյանը. «Քաղաքացի դիտորդ»

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել իր արձանագրած ընտրախախտումների դեպքերը:

Դիտորդին արգելում են տեսանկարահանել գրանցամատյանը

Թիվ 7/43 տեղամասում հանձնաժողովի անդամներն արգելում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին տեսանկարահանել գրանցամատյանը

Կարուսելի փորձ

Թիվ 7/43 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ ծրարը նետելու նպատակով: Նրա մոտ բացի քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկից եղել է նաև երկրորդ քվեաթերթիկ, որը նա փորձել է դուրս հանել տեղամասային կենտրոնից: Քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկը եղել է Տարոն Մարգարյանի օգտին:

Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը փորձել է համոզել, որ այս անգամ չարձանագրեն, քանզի սխալմունք է տեղի ունեցել, և քվեարկողին ավելորդ քվեաթերթիկ է տրամադրվել: Հորդորել է արձանագրել որպես խախտում, եթե երկրորդ անգամ նման բան կրկնվի: Դիտորդի բազմակի պնդումներից հետո խախտումը գրանցվել է գրանցամատյանում: Դրան ի պատասխան, հանձնաժողովի նախագահը և քարտուղարը փորձել են կազմել մեկ այլ արձանագրություն: Հանձնաժողովի քարտուղարը դուրս է եկել քվեարկության սենյակից: Վերադարձել է գրված արձանագրությամբ, որում նշված է, որ երկրորդ քվեաթերթիկը տրամադրվել է ընտրողին հանձնաժողովի անդամի կողմից պատահաբար:

Ընտրողը նկարել է քվեաթերթիկը

Թիվ 7/29 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ ժամը 14:35-ի սահմաններում ընտրողը նկարել է քվեաթերթիկը: Վերջինիս նոր ծրար և քվեաթերթիկներ են տրամադրվել: Դեպքը գրանցվել է գրանցամատյանում:

Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպք

7/29 տեղամասում ժամը 13:40-ի սահմաններում անձը ստորագրել է մեկ այլ ընտրողի տողում վերջինիս փոխարեն: Դեպքը բացահայտվելուց հետո հանձնաժողովի անդամը սլաք է տարել նշված տողից դեպի ընտրողի իրական տողը:

Կուտակումներ տեղամասի մոտ

5/1 ընտրատեղամասում առավոտյան 11:46-ի սահմաններում դիտորդի կողմից 5/1 տեղամասի դիմաց նկատվել են մեքենաների կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել, պատճառաբանելով, որ այդ դպրոցում 3 տեղամաս է առկա, ուստի մեքենաների կուտակումները հնարավոր են: Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցում կատարել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում