Ճապոնիան ակնկալում է Ռուսաստանի, Չինաստանի և մյուս երկրների հետ փոխհգործակցություն Հյուսիսային Կորեայի խնդրի հարցում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Ոչ միայն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի, այլև Ռուսաստանի, Չինաստանի և համաշխարհային հանրության հետ փոխգործակցելով՝ մենք մտադիր ենք Հյուսիսային Կորեայից վճռականորեն պահանջել կատարել ՄԱԿ-ի բանաձևերը»,- ասել է Աբեն:
Կիրակի 5.28-ին (մեր ժամանակով՝ 24.28) Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Փհյոնան-Պուկտո նահանգի Կուսոն վարչական շրջանում: Հրթիռը 30 րոպե է թռել, թռիքչի հեռավորությունը կազմել է 800 կմ: Հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ չհասնելով Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուն:
Պենտագոնի տվյալներով՝ խոսքը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման մասին չէ:








































