Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Թուրքիայի 936 քաղաքացիների:
Նախագահը նման որոշում է կայացրել՝ շրջանցելով պետական ծառայությունների զարգացման գրասենյակը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, տեղեկատվությունը հաստատել է նաև Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Գերատեսչության մամլո ծառայությունը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի որոշման մասին իրենք իմացել են միայն այն բանից հետո, երբ պաշտոնական նամակ են ստացել նախագահի աշխատակազմից:







































