ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության բյուրոյի նախկին ղեկավար Ռոբերտ Լեդին, որը Իտալիայում հեռակա կարգով դատապարտվել է եգիպտացի քահանա Աբու Օմարին առևանգելու համար, ներում է խնդրել, հաղորդում է The Local իտալական պարբերականը:
Լեդին համապատասխան նամակը հղել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին: Ուղերձի տեքստը հայտնվել է Corriere della Sera թերթում:
ԿՀՎ վարչության նախկին ղեկավարի խոսքով՝ ինքը չի իմացել, որ խախտում է օրենքը: Լեդին նշել է, որ իր գործողությունները համաձայնեցրել է ԱՄՆ-ի, Իտալիայի իշխանությունների հետ: Նա դատարանից իր փախուստը մեկնաբանել է նրանով, որ հակառակ դեպքում ստիպված կլիներ լսումների ժամանակ բացահայտել գաղտնի տեղեկատվություն, ինչը չէր կարող անել:
Նամակում Լեդին հայտարարել է, որ իրեն ձրեբակալելու վճիռը խախտում է իր իրավունքները: Ամերիկացու կարծիքով՝ ինքն արդեն կրել է բավականաչափ պատիժ:
Ռոբերտ Լեդին Իտալիայում հեռակա կարգով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 2003թ. Միլանում եգիպտացի Օսամա Մուստաֆա Հասանին (հայտնի է Աբու Օմար անունով) առևանգելու մեղադրանքով: Նա հասցրել է Իտալիայից հեռանալ 2005թ.:





































