Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն հայտնվել է իր սիրելիի՝ Շակիրայի «Me Enamore» երգի տեսահոլովակում:
Կոլումբացի փոփ-երգչուհու հերթական ստեղծագործության սյուժեի հիման վրա կարելի է մեկ լիամետրաժ ֆիլմ նկարահանել: Շակիրան և իր ընտրյալը առավոտյան արթնանում են հյուրանոցի փոքր-ինչ թափթփված համարում և փորձում վերհիշել նախորդ գիշեր կատարվածը:
Տեսահոլովակում Շակիրան և Պիկեն մեքենա են գողանում, ցատկում են օդապարիկով, խաղում են կրակմարիչներով և պարբերաբար հրճվում են:
Պիկեի դեմքը կադրում հայտնվում է միայն տեսահոլովակի ավարտից մի քանի վայրկյան առաջ: Ժերարը գրկում է իր սիրելիին և նրբորեն համբուրում նրա ճակատը: Ներկայացնում է sportarea.com-ը:










































