Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շաբաթ օրը հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ընթացքում մասնավորապես քննարկվել է իրադրությունը Մերձավոր Արևելքում, հայտնում է RIA Novosti-ն:
«Խաղաղ, կայուն և զարգացող Մերձավոր Արևելքը միջազգային հանրության ընդհանուր հետաքրքրությունն է: Չինաստանը մտադիր է կապերն ամրացնել բոլոր համապատասխան կողմերի հետ, նպաստել այն բանին, որպեսզի Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ ձեռք բերվի խաղաղություն և կայունություն»,- հայտարարել է Սի Ցզինպինը:
«Թուրքիան մտադիր է Չինաստանի հետ կապեր պահպանել Մերձավոր Արևելքի իրադրության առումով»,- ասել է Էրդողանը:
Նշվում է, որ հանդիպումից հետո Չինաստանի և Թուրքիայի առաջնորդները դիտել են մշակույթի, դատական, կոմունիկացիայի և այլ ոլորտներում Պեկինի և Անկարայի համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը:






































