Google+ սոցիալական ցանցը ստացել է հզոր առցանց գործիք ներբեռնված լուսանկարների խմբագրման համար: Համակարգն աշխատում է Snapseed հավելվածի գործիքների բազայի վրա, սակայն միայն Chrome դիտարկիչում:
Այժմ արդեն սոցցանցի օգատերերը կարող են սեղմել «Փոփոխել» կոճակը, որից հետո կտրել նկարը, ֆիլտրեր ավելացնել, փոխել գույների պայծառությունը և այլն: Նախկինում հասանելի է եղել միայն նկարների ավտոմատ բարելավման գործիքը:
Նման հնարավորություն է ընձեռում Google+Snapseed հավելվածը, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով սարքերի համար, հայտնում է Engadget-ը:









































