Առաջին երկիրը, որը կայցելի Էմանուել Մակրոնը պաշտոնապես Ֆրանսիայի նախագահի իր պարտականություներին անցնելուց հետո կդառնա Գերմանիան, հայտնում է Deutsche Welle-ը:
Մայիսի 15-ին, երդման արարողության հաջորդ օրը, նա Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, մայիսի 12-ին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:











































