Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները կարողացել են մահը տեսանկարել: Դա եղել է որդի օրինակով, հայտնում է Svopi-ն:
Մասնագետների խոսքերով` որդի մարմնում բջջից բջիջ շրջանառվել են կապույտ ֆլյուորեսցենտ ալիքներ` մինչև օրգանիզմի լրիվ մահը:
Փորձագետները նշել են, որ տարբեր բջիջների մահացման համակարգը քիմիական ռեակցիայի տեսքով լավ ուսումնասիրված է, սակայն մինչև այս պահը գիտնականները շատ աղոտ են պատկերացրել, թե հատկապես ինչպես է մահը տարածվում ողջ օրգանիզմով:
Նրանք դիտել են մահացող որդին մանրադիտակի միջոցով: Այդ պահին նրանք տեսել են կապույտ գույնի ալիքների անցում աղիներով:










































