«Մուսուլման-եղբայրների» քաղաքական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության առաջնորդ Իսամ Ալ-Արյան իր կողմնակիցներին կոչ է արել վերսկսել զանգվածային ցույցերը Եգիպտոսի խոշոր քաղաքներում՝ հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Ալ-Արյան կոչ է արել այսօր և վաղը Կահիրեում, Ալեքսանդրիայում, Տանտում և այլ քաղաքներում խոշոր ցույցեր անցկացնել: Նա նաև նշել է, որ զինվորականների իշխանությանը երկրում պետք է վերջ տրվի, ու իշխանության գլուխ պետք է գա օրինական եղանակով ընտրված նախագահ Մուհամմադ Մուրսին:
Միաժամանակ՝ Եգիպտոսում շարունակվում են «Մուսուլման-եղբայրներ» շարժման անդամների ձերբակալությունները:







































