Իտալիայի մայրաքաղաք Հռոմի կենտրոնում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
ANSA գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է փոստային բաժանմունքի մոտ: Նշվում է, որ միջադեպի հետևանքով վնասվել է կայանած ավտոմեքենաներից մեկը:
Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, բացառված չէ, որ գործի է դրվել պայթուցիկ սարք: RAI News-ն իր հերթին հաղորդում է, որ ականատեսների խոսքով երկու պայթյուն է որոտացել: Ոստիկանությունից հեռուստաալիքին հայտնել են, որ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը:







































