Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հայտնել է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն անչափ կարևոր խաղացող է ազգային թիմի համար: Այնուամենայնիվ, Պելեն նշել է, որ Նեյմարը դեռևս շատ երիտասարդ է և չի կարող լիարժեք առաջատար դառնալ:
«Կասկած չկա, որ Նեյմարը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա կարևոր դերակատարություն ունի ազգային թիմում:
Սակայն նա դեռևս պատրաստ չէ ազգային թիմի առաջատար դառնալ: Նեյմարը դեռ շատ երիտասարդ է իր վրա նման պատասխանատվություն վերցնելու համար:








































