Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Ռուս ուղղափառ եկեղեցին մեծ խանդավառությամբ է ընդունել նույնասեռականների ցույցի արգելումը Մոսկվայում (տեսանյութ)

Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Վսեվոլոդ Չապլինը եկեղեցու կողմից շնորհակալություն է հայտնել Մոսկվայի քաղաքապետարանին և ոստիկաններին նույնասեռական ցույցը ցրելու համար: Interfax-ին տված հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ ոստիկանները շատ կոռեկտ ցրել են նույնասեռականության քարոզիչներին:

Չապլինը, որը գլխավորում է Եկեղեցու և հասարակության միջև համագործակցության բաժինը հույս է հայտնել, որ այսուհետ ռուսական իշխանությունները պետք է լսեն իրենց ժողովրդի ձայնը, որի մեծամասնությունը դեմ է նման դրսևորումներին, այլ ոչ թե ընկրկի այն արտաքին ճնշումներից, որոնք տեղի են ունեցել և այդ ցույցից առաջ, և դրանից հետո: Ամենայն հավանականությամբ նա նկատի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որն անօրինական է համարել նույնասեռականների ցույցի անցկացման արգելման նախորդ 5 տարիների որոշումները:

Քահանան նաև դեմ է հանդես եկել ուղղափառ ակտիվիստների ձերբակալմանը, որոնք բողոքում էին այս ակցիայի դեմ: «Ուղղափառ հոգևորականները խաղաղ բողոքի իրավունք ունեին, և, ինչքանով ես եմ տեղեկացված, այդ ցույցը կրել է խաղաղ բնույթ. մարդիկ իրենց կարծիքն են հայտնել տեղի ունեցող իրադարձության վերաբերյալ, ասել են, որ նույնասեռականությունը չարիք է, և որ հասարակությունը պետք է պայքարի դրա դեմ»,- գործակալությանն է հայտարարել Չապլինը:

Նույնասեռականները ցույց անցկացնելու փորձեր են կատարել մայիսի 30-ին՝ սկզբում Մանեժնի հրապարակում, հետո՝ Տվերսկայա փողոցում: Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է արտոնել այն: Պաշտոնական տվյալներով, ձերբակալվել է 61 մարդ՝ և՛ նույնասեռականներից, և՛ նրանց հակառակորդներից:

Ռուստամ Ադագամովի նկարահանած տեսանյութից երևում է, թե ինչպիսի դաժանությամբ են ոստիկանները ձերբակալություններն իրականացրել: Բացի այդ, կադրերից դատելով՝ երևում է, որ ակտիվիստներին ձերբակալում են ոչ միայն ոստիկանները, այլև քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ: Ստորև ձեզ ենք ներկայացնում նույնասեռականների և ուղղափառների բախման կադրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում