Reuters պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ռուսաստանի կողմից աջակցվող ցանցահենները հարձակումներ են գործել բալթյան պետությունների էներգետիկ ցանցերի վրա:
Գործակալության կոմունալ ծառայություններում աղբյուրը հաղորդել է, որ ցանցահենները հարձակումներ են իրականացրել վերջին երկու տարիներին: Նշվում է, որ կիբերհարձակումների հետևում կանգնած են ռուսական պետական կազմակերպությունները:
Աղբյուրներից մեկի պնդմամբ՝ 2015թ.վերջին հարձակում են գործել բալթյան էլեկտրաէներգետիկ ցանցի համակարգչային ծրագրի վրա՝ խափանելով դրա աշխատանքը: Նա հրաժարվել է ավելի մանրամասն տվյալներ հաղորդել, քանի որ այս գործով հետաքննություն է ընթանում: Ցանցահենները փորձել են նաև փախանել խողովակաշարների համակարգի աշխատանքը՝ առաջացնելով բենզինի մատակարարման խափանումներ: Նշվում է, որ ցանցահենների փորձը ձախողվել է:
Ռուսաստանում բոլոր մեղադրանքները հերքում են:












































