Փալմ Սփրինգսում մեկնարկած Club Skirts Dinah Shore Weekend հինգօրյա փառատոնը համախմբում է ամբողջ աշխարհի լեսբուհիներին: Այս տարի այստեղ հավաքվել է ավելի քան 20 հազար մասնակից Ավստրալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բրիտանիայից և այլ երկրներից: Սա ամենախոշոր փառատոնն է աշխարհում՝ տեղեկացնում է BigPicture-ը:
Փառատոնն անց է կացվում 1991թ.-ից ի վեր և կրում է կարճ Dinah անվանումը՝ ի պատիվ 1950-ականներին հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Դինա Շորի:























































