ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ասածի այն մասին, որ Սիրիայում քիմհարձակումից տուժած երեխաների լրատվամիջոցներում տարածված լուսանկարները եղել են կեղծված, հայնում է Time-ը:
«Ես ցանկանում եմ ասել, երբ նա (Ասադը) հայտարարեց, որ դրանք եղել են երեխա-դերասաններ, ընդհանրապես ո՞վ կարող էր այդպես մտածել: Սակայն ես զգացի, որ ինչ-որ բան պետք է անել»,- հայտարարել է Թրամփը ամսագրին տված հարցազրույցում` մեկանաբանելով սիրիական ավիաբազային հարված հասցնելու իր որոշումը:
«Կարծում եմ, որ նա (Ասադը) նաև խախտել է համաձայնությունը, ինչը կնքել էր Օբամայի հետ»,- ավելացրել է նա:











































