«Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիա» անվանումը կրող ապրանքանիշը գրանցելու խնդրանքով իշխանություններին էին դիմել Էսկոբարի այրին և երեխաները: Սակայն հինգշաբթի օրը Կոլումբիայում արդյունաբերության և առևտրի բաժինը մերժել է նրանց այդ խնդրանքը՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Մերժումը պատճառաբանվում է նրանով, որ վնաս է հասցվել հասարակական կարգուկանոնին և բարոյականությանը:
Հիշեցնենք, որ նախորդ դարի 80-ականներին հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը գլխավորում էր ԱՄՆ-ում ամենից շատ հետախուզվող թմրավաճառների ցուցակը և համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը. նրա հարստությունը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար: 1993-ին նա սպանվել է Կոլումբիայի ոստիկանության կողմից:





































