ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև նոր կոալիցիոն համաձայնագրի համար հիմք են հանդիսացել նոր սահմանադրությունը, նախորդ կոալիցիոն համաձայնագիրը, ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները։ Այդ մասին այսօր կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ նշել է, թե համաձայնագիրը ընդգրկելու է 6-րդ գումարման ամբողջ ընթացքը՝ մինչև 2022 թվականը։ «Մենք մտնում ենք մի շրջափուլ, որտեղ երկու կուսակցությունները ձգտելու են առավելագույն փոփոխություններ կատարել մեր երկրում։ Համառ աշխատանքի արդյունք կկարողանանք նոր որակ ստեղծել»,- ասել է նա։











































