Տեխասում բրիտանացի Դանիել Գրաչին ցատկել է բատուտի վրա, որի վրա մկների համար լարած 1000 թակարդներ է եղել, հաղորդում է The Daily Mail-ը:
Անսովոր փորձի հոլովակը հրապարակվել է The Slow Mo Guys-ի YouTube-ի ալիքում և մեկ օրվա ընթացքում հավաքել է շուրջ 5 միլիոն դիտում:
Տեսաձայնագրությանը կից գրառման մեջ նշվում է, որ չորս ժամ է պահանջվել բատուտի վրա թակարդները շարելու համար, իսկ թռիչքը տևել է չորս վայրկյան: Տեսանյութը նկարահանվել է դանդաղեցված էֆեկտով:








































