Մեքսիկայում ստամոքոսի շունտավորման վիրահատության է ենթարկվել աշխարհի ամենագեր մարդը: Ինչպես հաղորդում է AFP-ն, Խուան Պեդրո Ֆրանկոն կշռում է 595 կիլոգրամ:
Ենթադրվում է, որ շունտավորումը Ֆրանկոյի քաշը պետք է նվազեցնի երկու անգամ: Բժիշկները հայտարարել են, որ մեքսիկացին պետք է առնվազն ևս մեկ վիրահատության ենթարկվի, իսկ առայժմ նա կգտվի բժիշկների խիստ հսկողության ներքո: Երկրորդ վիրահատությունը նշանակվել է 2017թ. նոյեմբերին:











































