Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մայիսի 11-ին, հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ՝ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներ և Դալմայի այգիների նախկին հողօգտագործողներ, որոնք պահանջում են վերադարձնել իրենց բնակարաններն ու հողատարածքները կամ համապատասխան փոխհատուցում տրամադրել:
Խաբված բնակիչները քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հույսեր չեն կպում. «Տարոն Մարգարյանը մեր հարցը չի լուծել ու չի էլ լուծելու. 13 տարի է արդեն պայքարում ենք, էլ ինչ հույսի մասին է խոսքը, Տարոն Մարգարյանը 5 տարի քաղաքապետ էր, որ մեր հարցը լուծող լիներ, կաներ: Մենք նրան կընտրենք այն ժամանակ, երբ որ իմանանք մեր հարցը լուծելու է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































