Սքոթ Կասելը, ով միշտ երազել է ստորջրյա ճամփորդությունների մասին, մետաղի ջարդոնից պատրաստել է սուզանավ, որն ունի արտաքին տեսախցիկներ և աշխատում է էլեկտրականությամբ, հաղորդում է Mirror Online-ը:
Ամերիկացի հետազոտող և ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին աշխատակից Կասելը կատարել է իր առաջին ճամփորդությունը՝ տնային պայմաններում պատրաստած իր սուզանավով, որը նա կոչել է The Great White:
Նրա խոսքերով` սուզանավը կարող է սուզվել մինչև 152 մ խորություն, սակայն ինքը դեռևս այդքան խորը չի սուզվել: Սքոթը նշել է, որ առաջին ճամփորդության ժամանակ սուզանավն իրեն հիանալի է դրսևորել:








































